|
Սուրբ գիրքը մեկ տարում
|
|
Ս. Գրքին ծանոթանալու, բովանդակությունը յուրացնելու
նպատակով Ձեզ առաջարկում ենք Ս. Գրքի ընթերցանությունը`
հատվածաբար բաժանումով: Այսինքն, սա յուրօրինակ մի ծրագիր
է Աստվածաշունչը սերտելու համար, որի շնորհիվ հնարավոր է
ըստ բաժանումների ընկալել Աստվածաշունչ մատյանը որպես
մեկ ամբողջություն: Արդյունավետ և հետաքրքիր է Հին և Նոր
Կտակարանների զուգահեռ ընթերցումը, որը և մենք առաջարկում
ենք: Տվյալ բաժնում Ս. Գիրքը բաժանված է մոտավորապես հավասար
հատվածների, ընդ որում Հին Ուխտի գրքերը ներկայացված են
ըստ երեք բաժինների` Պատմական գրքեր, Իմաստության գրքեր և
Մարգարեական գրքեր:
Դուք կարող եք ամեն օր ընթերցել տվյալ օրվա
հատվածը և տարվա վերջում ավարտել Ս. Գրքի ընթերցանությունը
և յուրացումը: Ընթերցանության ընթացքում ծագած բոլոր հարցերը
կարող եք ուղղել press@araratian-tem.am կամ harc@qahana.am էլ.
փոստի հասցեներով:
Religion Christianity
|